Քայլելով Բեռլինի փողոցներով, հասկանում ես, որ Գերմանիան ամբողջությամբ կարողացել է հասնել կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության: Գերմանիայում կին և տղամարդ լրիվ նույն են բառիս բուն իմաստով: Կանայք հագնվում են տղամարդու նման, քայլում են տղամարդու նման: Կաբլուկների կտկտոց, օծանելիքի բուրմուքներ, աչքի տակով հայացքներ, քսված աչքեր և գույնզգույն շրթունքներ՝ ահա այն ամենը ինչին կարոտ կմնաք Բեռլինի փողոցներում:


Հիշում եմ, երբ առաջի անգամ մեկնել էի Բեռլին, ինձ հետ էր նաև հայ «մուժիկ» անվանմանը համապատասխանող մի մարդ՝ ֆիդայիի հպարտ բեղերով, համով հումորով, ասող-խոսող, ուտող-խմող, կարճ ասած իսկական ճանապարհի ընկեր: Մի քանի օր ման գալուց հետո Բեռլինում, ասեց. «Բակուր, էս ինչ խայտառակ ազգ ա արա, սառը, մեկը դեմքիդ չի նայում, հետդ չի խոսում, չի ժպտում»: Հասանք մի մոլլ, ասի մտնեմ առևետրի, ինքը ասեց մեծ մարդ եմ, հոգնած եմ, նստեմ մի տեղ քեզ կսպասեմ: Մոտ մի ժամից վերադարձա, տեսնեմ ընկերոջս դեմքը պայծառացել ա, ժպիտ ա խաղում: Ասում ա «ապեր հլա նայի, մեր խելքի գերմանացի եմ ճարել, էն դիմացի շարքում նստածը, նայում ա, ժպտում ա, ձեռով ա անում, արի թարգմանի մի քիչ զրուցենք»: Դե նայեցի, էդ տղամարդու ականջողը տեսա, ասի «մեծ ախպեր թռանք, ճամփին կբացատրեմ»: Ես նման ապշած դեմք, երբ բացատրում էի թե ով էր էդ տղամարդը, տեսել էի մեկել... ոնց որ ոչ մի տեղ էլ չեմ տեսել:

Հ. Գ. Ասածս ինչա, էլի թող իրավունքները հավասարվեն, բայց դե քսվելը, կաբլուկը, մազ ներկելը ու ըտենց էլի, թող մնա կանանց էլի: