Ուկրաինացիք իրանց երկու մայդանների հաղթանակը նենց վարի տվին, ոնց մենք մեր 90-ականների հաղթանակը։ Պորոշենկոյին, իր աջակիցներին ու «համակարգային ընդդիմությանը» որ լսում ես, ոնց որ մեր ՀՀԿ-ն ու իր ընդդիմությունը լինեն։ Մեկին-մեկ։ Նույն բաներն են խոսում։ Նույնիսկ նույն բառերով, ինտոնացիայով ու դեմքների նույն լուրջ արտահայտությամբ։

Երեւի ապագայում քաղաքագիտություն անցնելուց (եթե տենց մասնագիտություն մնա իհարկե ու չվերացնեն որպես անիմաստ ջուր-ծեծոցի) մի երկու տարի կանցնեն Վրաստանի ու Ուկրաինայի մասին․ առաջին դեպքում՝ ինչ պիտի արվի, երկրորդ դեպքում՝ ինչ պիտի չարվի։ Էդքանը հերիք կլինի նորմալ պետություն սարքելու համար։

Բայց մի լավ պահ էլ կա։ Մեր ծակ պրոֆեսորները էսքան քֆրտում են հայերին - հազարամյա ստրկություն, ծախվածություն բան - բայց փաստն էն ա, որ մենք ահագին բանով դրանցից առաջ ենք եղել ու չենք էլ հասկացել։