Պաշտոնական մամուլը հաճույքով անդրադարձել է օֆշորներում գտնվող ալիևյան կարողություններին: Անմիջապես հիշեցի «եթե քո տունը ապակուց է՝ քար մի գցի հարևանի տան վրա» ասույթը: Իսկ մեր պաշտոնական լրատվությանը երբևէ չի՞ հետաքրքրել, թե ինչ կարողություն է «վասակել» գործող նախագահը և կամ նրա նախորդը: Թե՞ վերջիններս մաքրամաքուր սրբեր են՝ նախագահական պատմուճանով: Ավելի նախորդի՝ ՀՀ 1-ին նախագահի ունեցվածքի առումով ասեմ, որ 2008-ին ռուսալեզու թերթը հայտնաբերել էր ընդամենը վարձակալությամբ տրված մեկ խանութ՝ որքան էլ փորձել էր տնտղել վերջինիս սպիտակեղենը: