Հարցազրույց տալով ռուսաստանյան "Կոմերսանտ" պարբերականին Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է,որ մինչև նույեմբերի վերջ Ռուսաստանը և Վրաստանը կարող են լուծել Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող տրանսպորտային միջանցքների հարցը...Այդ մասին Աբաշիձեն հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից հետո...Թբիլիսին հույս ունի,որ այդ միջանցքների վերագործարկման վերաբերյալ պայմանագիրը ՌԴ-ն,Վրաստանը և շվեյցարական SGS ընկերությունը կստորագրեն մինչև նոյեմբերի վերջ...Շվեյցարական այս ընկերությունը հանդես է գալու Բեռնի անունից որպես անկախ միջնորդ՝ապահովելով տարանցիկ բեռների ստուգումը և վերահսկումը...

 


Ադրբեջանում արդեն հիստերիա է սկսվել այս տեղեկության տարածումից հետո...Բաքվում անհանգստացած են,որ աբխազական երկաթուղու ապաշրջափակումից հետո Հայաստանը կձերբազատվի Բաքվի և Անկարայի կողմից արդեն երկու տասնամյակից ավել շարունակվող շրջափակումից և Հայաստանը վրացական և աբխազական երկաթուղիներով անմիջական կապ կհաստատի ՌԴ-ի հետ...Ալիևյան ԶԼՄ-ները գտնում են,որ Բաքուն պետք է բոլոր միջոցներն օգտագործի այս ծրագիրը տապալելու համար...
Հիշեցնեմ,որ աբխազական երկաթգծի բացման մասին բանակցություններ տեղի են ունեցել մինչ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը...Սակայն հարավօսական կարճատև պատերազմից հետո,որի արդյունքում Վրաստանը պարտություն կրեոց և խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվյաի հետ,քանի որ վերջինս ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները,աբխազական երկաթգծի բացման վերաբերյալ բանակցությունները դադարեցին...

 


Ավելի վաղ,վրացի փորձագետները հայտնել էին,որ ՌԴ-ի և Վրաստանի միջև աբխազական երկաթգծի ապաշրջափակման վերաբերյալ տեղյակ է եղել նաև Իլհամ Ալիևը,ով պայման է դրել,որ եթե երկաթուղին վերագործարկվի,ապա դրանով պետք է արգելվի Հայաստան ռազմամթերքի մատակարարումը...

 


Հ.Գ.Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում...Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթգծի գործարկելուց հետո,պաշտոնական Թբիլիսին փորձելով դիվերսիֆիկացնել և մեղմել թուրք-ադրբեջանական տանդեմից Վրաստանի կախվածությունը որոշել է նաև գործածկել աբխազական երկաթուղին...Այստեղ նաև իր ուրույն դերակատարությունն ունի ՌԴ-ն...