Վերացարկվելով վերջին շրջանում ակտիվացած «տարկետման վերացում - գիտության չզարգացում» թեմայից և կենտրոնանալով շատ-շատերի կողմից անուշադրության մատնված ՀՀ 2018-ի բյուջերում գիտության ծախսերի կրճատման կոնտեքստի վրա՝ ինձ թույլ տամ մի քանի դիտարկումներ.

- Հավանաբար նախ պետք է գիտության ոլորտի ու հատկապես գիտնականների հաշվառում անել՝ ելնելով այն դիտարկումից, որ գիտական աստիճան ունեցող ամեն անհատ չէ, որ գիտնական է և սահմանել չափորոշիչներ հասկանալու, թե ովքե՞ր ունենք գիտության ոլորտում...

- Ըստ ոլորտների պատվերներ իջեցնել պետությունից գիտական հանրույթի ամենատարբեր սեգմենտներ՝ պահանջելով շոշափելի ու առարկայական «պրոդուկտ»: Ակադեմիական գիտությունը պետք է տրանսֆորմացվի առարկայական օգուտ տվող գիտության:

-Մյուս կողմից առավել ակտիվ քայլեր պետք է ձեռնարկվի մասնավոր հատված-գիտություն փոխշահավետ կապ ստեղծելու առումով: Այս մասով կարծես արդեն ինչ-որ նախադեպեր ունենք:

- Գիտության այն ոլորտներում, որտեղ կարճաժամկետ պրոդուկտ տալը հնարավոր չէ, սահմանել մոնիթորինգ և փորձել հետազոտության ակնկալվող արդյունքերը կոմերցիոնալիզացնել:

- Պետական ու հանրային կառավարման ոլորտի բոլոր ստորաբաժանումների և գիտական հիմնարկների միջև մշակել օպերատիվ ու արդյունավետ գործակցության մեխանիզմներ:

- Հավանաբար կլինեն հետաքրքիր այլ դիտարկումներ էլ, որ տեղ չգտան վերոնշյալում, այնպես որ այս շարքը հավանաբար հնարավոր է նաև շարունակել:

Ու ամենակարևորը՝ երբ իջեցված պատվերները չեն կատարվի պատշաճ կերպով ու անհրաժեշտ ժամկետներում, երբ գործակցությունը «պետություն-գիտության ոլորտ» իրականություն չի դառնա, նոր միայն Գործադիրը հիմքեր կունանա գիտության ոլորտի բյուջեն լեգիտիմ ու հիմնավոր կերպով շոշափելիորեն կրճատել՝ ուղղելով այն այլ առաջնահերթությունների: