Նոյեմբերի 22-ին խորհրդարանում տեղի է ունենալու քննարկում՝ արդյոք ուսանողին պետք է թողնել, որ մինչեւ վերջ սովորի, թե՞ պետք է տանել բանակ... Քննարկումը վարելու է էդուարդ Շարմազանովը՝ երբեք բանակում չծառայած... Ասում եք՝ խոխմա՞ է.. Բա երբ իշխող կուսակցության առաջնորդի տեղակալ Արմեն Աշոտյանը սահմանադրական հանրաքվեի նախօրեին «անկախ» հաղորդում էր վարում Հանրայինով, դա խոխմա չէ՞ր...


Անցանք առաջ՝ զինծառայության շուրջ քննարկումներին իշխանությունների կողմից մասնակցելու են՝ պառլամենտի խոսնակ Արա Բաբլոյան՝ երբեք բանակում չծառայած, նաեւ... ուշադրություն՝ Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը՝ Այո, այո, ուրիշ տեղ ասեք՝ չեն հավատա՝ մեզ մոտ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ է մի մարդ, որը երբեք չի ծառայել բանակում... Իսկ ուսանողների թիմը ղեկավարելու է բանակում երկու տարի ծառայածը, նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագիծ գնացածը՝ նա պաշտպանելու է ուսանողներին բանակ չտանելու տեսակետը, ինչին դեմ են լինելու բարձրաստիճան չծառայածները... Ասում եք՝ զավե՞շտ... Կներեք, իսկ որեւէ մեկը կասկածում է, որ առաջիկա քննարկման ընթացքում չծառայածները ծառայածներին համոզելու են, որ ծառայելը ճիշտ է...


Արմեն Դուլյան