1919 թվականն էր: Բաշքյադիկլարում ուսուցիչ աշխատելուց առաջ պետք էր լուծել զինապարտության հարցը: Չարենցը փողով լուծում է խնդիրը՝ պարսկական անձնագիր հանելով:
Նրա հետ նույն դպրոցում աշխատած Գևորգ Աբովը հիշում է. «Ու նա պիջակի ծոցից հանեց՝ սուրը ձեռքում, արևը մեջքին ամրացրած առյուծի նշանը կրող անձնագիր:


Ահա այստե՛ղ փնտրիր, ընթերցող, Չարենցի ծննդավայրի առեղծվածը, որի մասին շատ են վիճել: Պարսկական այս անձնագրի մեջ է նշվում, թե Չարենցը ծնվել է Մակու քաղաքում: Մինչդեռ՝ մետրիկական նշումները նրա ծնունդը արձանագրել են Կարսում. Ճիշտ է, Աբգար աղան եղել էր մակուեցի, հետո երկար տարիներ ապրել էր Էրզրումում և նոր միայն վերադարձել Կարս, որտեղ և ծնվել էր Չարենցը: Դաշնակների տիրապետության օրով Չարենցը երկրորդ անգամ «ծնվեց» Մակու քաղաքում, որ ազատագրվի դաշնակցական կառավարության հպատակությունից և ուսուցչական ծառայության մտնի գյուղական դպրոցում»:


Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Ե., 1961, էջ 111-112