Ոստիկանության լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, թե ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

«Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։

Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը: