ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի "Վիճակախաղերի մասին" և "Շահումով խաղերի.... մասին" օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է.

Եթե մինչև 18 տ, իսկ որոշ դեպքերում 21 տ. քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել խաղադրույք, կամ մասնակցել այլ շահումով խաղի, տուգանվում են առաջին անգամ 2 մլն դրամով, 2-րդ անգամ տուգանքը կազմում է 5 մլն. դրամ, 3-րդ անգամ՝ 10 մլն. դրամ, իսկ 4-րդ անգամ կրկնվելու պարագայում՝ կասեցվում է տրամադրված լիցենզիան:

Կարծում եմ՝ նման կոշտ տուգանքների համար հիմնավորումների կարիք չկա:

Հ.Գ. Գործող օրենդրությամբ տուգանքը կազմում է 100 հազար դրամ, անորոշ թողելով կրկնվելու դեպքում տուգանքների ու պատժամիջոցների հեռանկարը:

No automatic alt text available.