Խանութներում առկա գրեթե բոլոր ուտելիքներն էլ, ըստ դրանք արտադրողների, շատ օգտակար և առողջարար են։ Բայց իրականում բոլորս էլ գիտենք, որ դրանց ընդամենը մի մասն է դրական ազդեցություն ունենում մեր օրգանիմի վրա։

Ահա ձեզ ենք ներկայացնում ձկան յուղի բոլոր օգտակար հատկությունները, և թե ինչ կպատահի ձեր օրգանիզմում, եթե սկսեք ամեն օր ձկան յուղ օգտագործել։

Կբարելավվի սրտի առողջությունը

Image result for Improve your heart health

Ձկան յուղում առկա օմեգա-3 ճարպային թթուները սրտի հիանալի պաշտպաններ են։ Դրանք վերացնում են սրտի անկանոն աշխատանքն ու սրտի կաթված ստանալու հավանականությունը հասցնում նվազագույնի։

Կլավանա ձեր հիշողությունը

Image result for memory

Ձկան յուղը նաև կլավացնի ձեր հիշողությունը, քանի որ օմեգա-3 ճարպային թթուներն ազդում են նաև հիշողական նյարդերի վրա։

Կօգնի ավելի արագ քաշ գցել

Related image

Իհարկե, անհնար է առանց մարզվելու և անառողջ սննդից հրաժարվելու նիհարել, սակայն ձկան յուղի օգտագործման դեպքում ձեզ մոտ կիլոգրամներ կորցնելն ավելի հեշտ և արագ կլինի։

Կբարձրանա ձեր տրամադրությունը

Image result for good mood

Սերոտոնինը պատկանում է մարդու օրգանիզմի կենսաբանական ակտիվ նյութերի թվին։ Այն արտադրվում է գլխուղեղի կողմից և հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ, այսինքն՝ պատասխանատու է մարդու բարձր տրամադրության և եռանդուն լինելու համար։ Պարբերաբար ձկան յուղ օգտագործելն օգնում է, որ սերոտոնինն ավելի արդյունավետ գործի։

Թույլ չի տա, որ ձեր տեսողությունը վատանա

Image result for eye sight

Ձկան յուղը նաև կանխում է աչքերի չորության սինդրոմի առաջացումը, ինչի շնորհիվ ձեր տեսողությունն ավելի երկար կպահպանվի։

Մաշկը ևս թարմ տեսք կստանա

Image result for fresh skin

Օմեգա-3 ճարպային թթուները նաև վերականգնում են վնասված մաշկը՝ ձեզ հաղորդելով երիտասարդ և թարմ տեսք։

Կօգնի ազատվել դեպրեսիայից

Image result for depression

Ըստ ուսումնասիրությունների՝ ձկան յուղի օգտագործումն արդյունավետ միջոց է անգամ լուրջ դեպրեսիաներից դուրս գալու համար։ Գիտնականներին դեռևս հայտնի չէ, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիայով հաճախ տառապող մարդկանց թիվն ավելի քիչ է այն երկրներում, ուր մարդիկ ավելի շատ են ձկնեղեն օգտագործում։

Կբարձրացնի իմունային համակարգը

Image result for imune system

Օմեգա-3-ի օգտագործումը նաև կօգնի ձեզ պայքարել վիրուսների դեմ։

Օգտակար է նաև հղի կանանց համար

Related image

Մայրիկներին խորհուրդ է տրվում հղիության ընթացքում օգտագործել ձկան յուղ, քանի որ այն լավ է ազդում ոչ միայն մայրիկի, այլ նաև երեխայի առողջության վրա։

Ձկան յուղ օգտագործելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ։