Հայաստանը սուվերեն երկիր է և կարող է ու պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը` հայ-իրանական համագործակցության խորացմանը զուգահեռաբար զարգացնելով հարաբերությունները նաև Իսրայելի հետ. Հարկադրված լինելով գոյակցել երկու հարևան երկրների կողմից փակ սահմանների պայմաններում` Հայաստանը էլ ավելի է կարևորում կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Հայկական կողմը Հայաստան-Իսրայել հարաբերությունները ոչ թե հակադրում, այլ համադրում է հայ-իրանական համագործակցությանը. 


Հայկական կողմն իր հերթին չի խոչընդոտում Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա գործակցությանը. Զուգահեռաբար զարգանում են նաև Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, ինչը մասնակի, սակայն միաժամանակ շոշափելի նշանակություն ունեցավ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման հարցում. Հայկական կողմը հայ-իսրայելական երկխոսության ակտիվացումը, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է նաև Իսրայել-Ադրբեջան համագործակցության հավասարակշռման տեսանկյունից.


Կարեն Վերանյան