ա. Ինչքան արագ կարելի է տարածել միակողմանի տեղեկատվություն ՝ անարգանքի սյունին գամելով տնօրեն, դասատու, երեխաներ, ծնողներ շղթան
բ. եթե երեխան գոնե մի փոքր դիմադրեր, ոչ թե թարթիչներ, նույնիսկ զուգարան էլ չէին հասնի : Եթե իհարկե զուգարան են հասել:
գ. Ակներևէ երեխայի հայր-երեխայի մայր վատ հարաբերությունների հետևանքը երեխայի վրա:
դ.ինչքան հասկանում եմ, ամեն դեպքում երեխան ինչ-որ առողջական/հոգեբանական խնդիրներ ունի և այդքան էլ համատեղելի չի սովորական դպրոցի ոիսման պրոցեսի հետ:Ներառական կրթության հապշտապ ներմուծելու հետևանքներից մեկն է:
ե. թարթիչները կտրել, առանց աչքը վնասելու անհնար է:ամենայն հավանականությամբ հակառակ պրոցես ա տեղի ունեցել, ու դասարանցիները ծաղրել են առանց թարթիչների դպրոց եկած երեխային:

Ամեն դեպքում, շատ սխալ էր միակողմանի տեղեկատվության հիման վրա քֆուր-քյաֆար կապելը:
Հայր-մայր հարաբերությունները դպրոց ներքաշելը:
Դպրոցի տնօրենն էլ իրավունք չուներ երեխայի անձնական ու հոգեբանական խնդիրների մասին բարձրաձայնել՝ հասկանում եմ ուրիշ ճար չկար, բաից չունի:

 

Տիգրան Քոչարյան