Իրանը նպատակ ունի մշտական ռազմակայան կառուցել Սիրիայում։ BBC–ի տեղեկություններով այն գտնվելու է Դամասկոսի Էլ–Կիսվա արվարձանում, որը գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ։


Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա Սիրիային սպառնում է նոր proxy war'Իրան–Իսրայել ու սուննիական կոալիցիա բախումը կարող է տեղափոխվել այդ բազմաչարչար երկրի տարածք։

 

Իսրայելը բազմաթիվ անգամ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին'Հզբոլահի ուժերին և նրանց համար առաքվող զենքերի քարավաններին։ Իսրայելի ռազմա–քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենց թույլ չեն տա Իսրայելի սահմանների երկայնքով'Սիրիայում իրանական ռազմաբազաների ստեղծում։ Հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտն' Իրան–Արևմուտք, Իրան–Սաուդյան Արաբիա, Իրան–Իսրայել հարաբերությունների սրությունը Թել–Ավիվը վճռական է տրամադրված'հարվածել այն ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալ հրեական պետության ազգային անվտանգությանը։

 

Եթե Իսրայելը հարվածի իրանական ուժերին, ապա դա կարող է саsus belli դառնալ'ուղիղ ռազմական բախման հանգեցնելով Սիրիայի և հնարավոր է նաև Լիբանանի տարածքում։ Օրերս շեյխ Նասրալան, ով ղեկավարում է Հզբոլահ լիբանանյան շարժումը կրկին անգամ սպառնացել է թե Ւսրայելին, թե Սաուդյան Արաբիան, որը կարող է հրեական պետության հետ դաշնակցած պատերազմել Իրանի դեմ'ուրիշի «ձեռքերով» Սիրիայի հողի վրա։
Սիրիան կարող է նմանվել Եմենին, որտեղ Իրան–Սաուդյան Արաբիա ռազմական բախումները տեղի են ունենում իրանամետ հոուսիտների և Էռ–Ռիյադի ղեկավարած արաբական կոալիցիայի միջև։

 

Իրան–Իսրայել ռազմական բախումը Սիրիայում էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում'ԻՊ–ի դեռևս կանգուն բջիջները կարող են օգտվել այդ բախումից և հակագրոհի անցել։ Բացի այդ, Ասադի ուժերը կօգնեն դաշնակից Իրանին, իսկ դա նշանակում է «թույլ օղակներ» կառաջանան սիրիական ռազմական թատերաբեմի տարբեր հատվածներում' դրանից կարող են օգտվել թե քրդերը, թե թուրքամետ ուժերը Իդլիբում և այլն։

 

ՌԴ–ն այդ պարագայում կհայտնվի բավականին բարդ իրավիճակում'Իրանի հետ Մոսկվան իրականացնում է բազմաթիվ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ծրագրեր, իսկ Իսրայելի հետ էլ այս պահին ՌԴ ունի բարձր մակարդակի հարաբերություններ, ՌԴ–ում առկա է ուժեղ հրեական լոբբին'տնտեսական, քաղաքական, ուժային։


Իսրայել–Իրան ռազմական բախումը կընդգրկի նաև Լիբանանը'Հզբոլահը հարվածելու է Իսրայելի հյուսիսին, իսրայելական ուժերն էլ նախկինի պես մտնեն Լիբանանի տարածք'ստեղծելով «բուֆերային գոտի», ինչը կարող է Լիբանանում նոր սուննի–շիա բախումների, քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ, ինչն էլ կանդադառնա տեղի հայ համայքնի վրա'բերելով լիբանանահայության գաղթին դեպի Արևմուտք ու մի մասով հնարավոր է նաև ՀՀ։

 

 

Արտյոմ Բալասանով