Սարդարի պալատը Երևանի խանության սարդարի նախկին նստավայրն էր: Գտնվում էր Երևանում՝ Հրազդան գետի ձախ ափին: 1914 թվականին ամրոցն ամբողջովին ավերվել է: Ավերումից հետո Ռաֆայել Իսրայելյանի նախագծով նույն վայրում կառուցվում է «Արարատ» գինու և կոնյակի գործարանը:
Թուրք տհասն անգամ չգիտի, որ այդ ժամանակ ներկա ՀՀ տարածքն ընդամենը Ռուսական կայսրության խուլ ծայրագավառ էր, որտեղ իշխանությունը հայերին չէր պատկանում, հետևաբար, հայությանն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին չի կարելի մեղադրել մինչ այդ գոյություն ունեցած ու վերացած շինության համար:
Եթե այն մշակութային արժեք ունենար ու չավերվեր (չքայքայվեր) նախապես, վստահ եմ, որ մշակութաստեղծ ու մշակութահարգ հայությունն այն կպահպաներ, ինչպես պահպանել է Կապույտ մզկիթն ու անգամ Արգավանդի՝ թուրքմեն (կարա-կոյունլու) ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանն ու Շուշիի մեծ մզկիթը։ Նկատի է պետք ունենալ, որ Հայաստանը նվաճած օտար տիրապետողներին պատկանող շինություններն անգամ հայ վարպետների ձեռքով են կառուցված, հետևաբար, նաև մեր մշակութային ժառանգության մասնիկն են:
Եթե անգամ ոչնչացվեին օտար լծի հետքերը, էլի սխալ չէին լինի: Ո՞վ էր ասել, որ տիրապետեին իրենց չպատկանող հողերի վրա, որ մի հատ էլ դրանց ճակատագրի մասին իրավունք ունենան մտահոգվելու: Ավելի լավ է՝ խոսեն իրենց տիրապետած տարածքներում (ներկայիս ողջ Թուրքիայի վարչաքաղաքական տարածքում) բնիկների՝ հայերի, հույների ու մյուս ազգերին պատկանող մշակութային ժառանգության մասին, որոնք կա՛մ ոչնչացվեցին, կա՛մ ձևախեղվեցին՝ վերածվելով իրենց սպասարկման ինչ-որ կառույցների, օրինակ՝ ինչպես Սուրբ Սոֆյայի տաճարը՝ Այա Սոֆյայի մզկիթի: 
Սրա՛նց տեսեք, մշակութակործանները մշակույթից են խոսում:
Պարոն Կարո Փայլանի հետ շփվողներն էլ կարող են այս մասին իրազեկել, որ ավելի դիպուկ պատասխանի կամ հակադարձի:

 

Կից նյութն՝ այստեղ։