Տարկետման օրենքի ապսպրումն ամենևին կապ չունի երկրի պաշտպանությունն ամրակայելու մտահոգության հետ, մանավանդ ի պաշտոնե մտահոգվողները դրանով բնավ մտահոգ չեն։ Օրինագծի հեղինակներն էլ քաջ գիտեն, որ վտանգի դեպքում նույն դասադուլավորներն առաջինն են պաշտպանական առաջնագծում հայտնվելու։ Սրանց մտահոգությունն ուրիշ է։

 

Չէ՞ որ հայտարարվել է, թե խնդրի «կարգավորումը» ցավոտ է լինելու։ Իսկ ցավի դեմն առնողներից ամենից եռանդունն ուսանողությունը պետք է լինի։ Համալսարաններում տղաների բացակայությամբ անհամեմատ հեշտ կլինի ուսանողական համախմբվածությունը կազմալուծելը...