Ճիշտ է, Մոնթեն իրենց հայրենակիցն էր, բայց նա նույն հաջողությամբ կարող էր լինել հրեշտակ կամ մարսեցի, որ թևածում էր Մարտունու ու Ստեփանակերտի երկպառակություններից, կլանային հավատարմությունից և կաշառակերությունից վեր:

 

Տատիկները նրան ասում էին «մեր սուրբ տղա» և կժերով գոմեշի մածուն խցկում նրա ձեռքերի մեջ, երբ նա շտաբի մեքենայով անցնում էր գյուղերի միջով:

 


Մայրերը նրան բերում էին «ժինգյալով» հաց՝ թխած յոթ վայրի խոտերի խառնուրդով: Դրանք աճում էին այն սարերում, որոնք նա իր կյանքով երդվել էր պաշտպանել: Խալաթներով ու գլխաշորերով ծեր կանայք համբուրում էին հրամանատարի ճակատը և լեռնցիների բարբառով օրհնում. «Կլխավդ շուռ կյամ»:

«Մոնթե. Սա իմ վերջին պայքարը չէ»