Խոսքս վերաբերում է այն չակերտավոր իրավապաշտպաններին, ովքեր պետական մարմնից մի տեղեկանք ստանալու համար դրսում գտնվող մեր հայրենակցից կորզում են կլորիկ գումար: Այո, կորզում են, քանի որ խաբեությամբ և գործը ծանրացնելով գումար աշխատելը համարում եմ կորզել, դեռ ավելին՝ լափել: Նույնիսկ այդ պարագայում գոնե մի դիմեք կեղծիքների: Խարդավանքով լափում եք, բայց մի կեղծեք: Միևնույն է, այդ տեղեկանքը որ ներկայցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմին, այնտեղից հարցում է արվում Հայաստան՝ տեղեկանքի իսկության մեջ հավաստիանալու համար:

 


Եթե անձնագրային ծառայությունը տեղեկանքի մեջ նշում է, որ այսինչ անձը 1989թ-ից հաշվառված է այսինչ հասցում, նույն նախադասության մեջ «հաշվառված» բառից հետո «է» օժանդակ բայի դիմաց անգրագետ ուղեղով «չ» տառ ավելացնելով և կլորիկ գումար լափելով չեք մարսի այդ գումարը, քանի որ արարքին ուշ թե շուտ կտրվի համապատասխան իրավական գնահատական:

ԸՆԴՈՒՆԵՔ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԳՐԵԹԵ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՂԵԿԱՆՔՈՎ ԱՐՎՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԱՐԴԱՐ ՁԵՎՈՎ ԱՇԽԱՏԵՔ ՁԵՐ ԳՈՒՄԱՐԸ: