Տարկետման դեմ դասադուլի ու հարակից գործողությունների մեջ տեսնում եմ ինչպես առողջ բաներ, այնպես էլ որոշակի ինֆանտիլիզմ ու հարցի ընկալման սկզբունքային բացակայություն։
Իրականում ես ուրախ եմ, որ ուսանողությունը փորձում է ինչ-որ բան անել, պայքարել ու լինել անհնազանդ՝ անկախ այն հանգամանքից, որ կոնկրետ տարկետման հարցում ես չեմ կիսում դասադուլավորների ու նրանց կողմնակիցների հայացքները։Այսքանով հանդերձ՝ տարկետման չեղարկման դեմ պայքարողների ելույթները ու թեզերը լսելիս, մոտս լավագույն դեպքում քմծիծաղ է առաջանում։

 

Ի՜նչ ասես բերում են, որպես հիմք, թե ինչու չպետք է չեղարկել տարկետումը։ Մինչդեռ իրավիճակը ու զորակոչի հիմնախնդիրը պարզ է ու դառը՝ դեմոգրաֆիկ փոսի տարիներին այնքան քիչ մարդ է ծնվել, որ այսօր պետք է բոլոր հնարավոր ու անհնար ձևերով համալրել անհրաժեշտ թիվը։ Երկար կարելի է որոնել մեղավորների ու սրբերի, երկար կարելի է քննարկել, թե ինչու այդ դեմոգրաֆկ փոսը եղավ ու առհասարակ՝ ինչու մարտական ռոբոտներ ստեղծող պետություն չդարձանք այս 26 տարում, բայց դրանից խդիրը չի ցրվելու։

 


Եթե մաքսիմալ պարզեցնենք ու պրիմիտիվ թվաբանության լեզվով խոսենք, ապա մենք պահում ենք 60-70 հազարանոց բանակ, որի մոտավոր 50000-ը ժամետային զինծառայողներով է համալրում։ Այդ թվով մենք պահում ենք շուրջ 200 կիլոմետրանոց շփման գիծ ու գումարած երկրորդ ու երրորդ շարասյունի զորամիավորումներ, որոնք անհրաժեշտ են՝ լայնամասշտաբ գործողությունների դեպքում։ Անգամ եղած թիվը լիարժեք չի բավականացնում, որոպեսզի ամբողջովին համալրվի շփման գիծը։ Սա նշանակում է, որ ամեն տարի պետք է զորակոչել 20-25 հազար նոր ժամկետայինի։ Այսինքն, ամեն տարի պետք է այ այդքան թվով ծառայությանը պիտանի տղաներ։ Իրավիճակի դրամատիզմը նրանում է, որ դեմոգրաֆի փոսում չի ծնվել այնքան տղա, որպեսզի այս թիվը լրացվեր։ Էլ ավելի դրամատիկ է այն, որ եթե անգամ բոլոր ծնված տղաները գնային, այդ թիվը էլի չէր բավականացնի։

 


Այ հենց այս իրականությունում քննարկել գիտնական-միտնական, միլիտարիզմ-չմիլիտարիզմ, մրցակցություն-ազատություն ու այլ լոլոներ, նշանակում է բացարձակ անիմաստ գործունեությամբ զբաղվել։ Փաստ է, որ Հայաստանում մոտ կա մի 2000 հոգի, որոնց մի մասը լրիվ արդարացիորեն, մի մասն էլ՝ կոռուպցիոն մեխանիզմներով, օգտվում է տարկետման իրավունքից։ Մյուս փաստն այն է, որ այդ 2000 հոգին օդի ու ջրի պես պետք են սահմանին և իրենք լինելու են սահմանին։ Մնացածը լիրիկա է։