Երբ շատ ժամանակ խոսում ենք այն մասին,որ Հայաստանը իսկապես և-և քաղաքականությունը համարում է իրատեսական ու հետևողականորեն փորձում դա իրականացնել,շատերը փորձում են կասկածի տակ դնել,հայտրաարելով,որ հնարավոր չէ դա իրականացնել։ Հիմա եթե նոյեմբերի 25-ին ստորագրվում է Եվրոպայի միության հետ շրջանակային բանաձևը, ինչ է ստացվում։ Արդյոք հենց նույն և-և-ը չի գործում։ Ասոցացում չէ,մենք միանգամից Եվրոպա չենք դառնում,դա նույնիսկ անհնար է,սակայն մի թե դա չի նշանակում աշխարհաքաղաքական երկու բևեռի հետ համագործակցություն՝ չմերժելով եվ մեկին,եվ մյուսին։

 

Եվ սա կարելի է համարել որպես Հյաաստանի այցեքարտ քաղաքականության մեջ։ Հայաստանը իսրայել դառնալ չի կարող,որովհետև չունի այնպիսի հզոր դաշնակից,ինչ ԱՄՆ է։ Հայաստանը չի պատերազմում իր բոլոր հարևանների հետ,ինչը նույնպես պակաս կարևոր չէ։ Հետևաբար այս համամատությունները Իսրայելի հետ,այնքան էլ տեղին չեն։ Ոչ միայն արտաքին,այլև ներքին դիսցիպլինայի ու կառուցվածքաբանության շնորհիվ։

 

Նախ ինչքան էլ ցավալի լինի,մենք այս պահին չունենք մեկ միասնական օրակարգ,ինչպես նրանք,իսկ քանի չունենք, չենք կարող առանց մանևրելու ու գորտերությունների հետ խաղալու յոլա գնալ։ Երբ կհասկանանք, կձևավորենք այն միջավայրը,որտեղ քաղաքացին կլինի պետության առանցքը,այլ ոչ թե անգիտակից զանգվածը,երբ կգիտակցենք մեր իրավունքները,այն ժամանակ էլ ուժենրես գուցե պատի խաղալ նրա հետ,ում հետ որ ցանկանում ենք։ Իսկ այժմ մենք ավելի շատ հարմարվող ենք,ու ցավոք պետք է ընդունել այս փաստը,անկախ նրանից դուր է գալիս դա մեզ թե ոչ։