Քանի դեռ չունենք հարցի պատասխանը, թե իրանական, թուրքական և ռուսական դեսպոտիկ պետությունների կազմում ապրելու տարիները, այդ պետությունների ընդունած որոշումներն ի՞նչ հետքեր են թողել մեր ինքնության վրա, ինչպե՞ս են փոխակերպել մեզ, ո՞ր մեկն ի՞նչ չափով և արդյունքում մեր սոցիալական հարաբերությունների մոդելն ի՞նչ տրանսֆորմացիոն ճանապարհ է անցել(կամ չի անցել), մենք չենք ունենալու հստակ պատկերացում, թե ինչպե՞ս ենք պահպանելու մեր ինքությունը գլոբալացող աշխարհի պարագայում:

 

Ինչ-որ մեկը կպնդի, թե առանց պետականության, թշնամական միջավայրում գտնվելով' 1000 տարի պահել ենք, ուրեմն մեր սոցիալական հարաբերությունների մոդելը արդյունավետ է, ինչ-որը մեկը աստվածային նախախնամություն կամ նախատրամադրվածություն կգտնի երևույթում, ինչ-որ մեկն էլ այլ տարբերակ կպնդի, բայց փաստը մնում է փաստ' չկա համամապարփակ և փաստարկված ուսումնասիրություն: Իսկ առանց այդ ուսումնասիրության հնարավոր չէ գնահատական տալ անցյալին և կոռեկցիայի ենթարկել ներկայիս գործընթացներն ու չափել սեփական գործողությունների արդյունավետությունը:

 

Մեկը կասի լավն է, մյուսը կասի' վատն է, բայց մենք գիտակրթական համալիր ունենք: Կարծում եմ, գիտակրթական համալիրի առջև դրված խնդիրը ճիշտ չենք ձևակերպում կամ ընդհանրապես չենք ձևակերպում: Ու խնդիրը պետական պատվերը չէ, խնդիրը հենց խնդիրն դնելն ու ձևակերպելն է...