...Երկու տարի է, որ գոյություն ունի հայկական պետությունը: Բայց մինչև օրս էլ, անգամ մեր պետական հաստատությունների մեջ, ռուսերենը շարունակում է պահպանել իր տիրապետող դիրքը: Մենք մտցնում ենք այժմ ազգայնացնում, մենք ձգտում ենք հաստատել հայերենի տիրապետությունը մեր բոլոր պետական ու հասարակական հիմնարկությունների մեջ: Սակայն կարո՞ղ ենք մենք հաջողություն ունենալ, եթե ռուսերենը տակավին շարունակում է իշխել մեր դպրոցում, մեր ընտանիքում, մեր բարձր, կրթված դասերի մեջ:

Բավական չէ բնավ, որ մեքենայորեն, ոստիկանորեն մենք վտարենք ռուսերենը մեր հաստատություններից: Պետք է, որ միաժամանակ հետևողական, անողոք և համառ կռիվ մղենք ռուս լեզվի դեմ և մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Ռուս լեզուն թե մեր հավասարական և թե մեր մասնավոր կյանքում դարձել է մի ծանր հիվանդոյթւոն, ուրից մենք պետք է ազատվենք՝ ինչ գնով էլ լինի:
Հարկավ ամեն մի օտար լեզվի գիտությունը անհատի համար բարիք է. բայց երբ այդ գիտությունը կատարվում է վնաս մայրենի լեզվի, նա արդեն դառնում է չարիք՝ ազգային, ու, ես պիտի ասեմ նաև, անհատական տեսակետով....