Ֆրանսիական Նոր Կալեդոնիան պահանջել է ինքնավարություն, որին այս երկրի կենտրոնական իշխանությունները չեն ընդդիմացել, այլ պայմանավորվել են հանրաքվեի ընթացակարգի մասին․․․ Բնականաբար, սա կազմաքանդում է, որի պատճառը, որի մասին չեն կռահում կամ էլ չեն ուզում կռահել, դեմոկրատիա կոչվածն է, որը տասնամյակներ շարունակ սեփական անվտանգության համար փորձել են արտահանել և պարտադրել մյուս ժողովուրդներին․․․

 

Սակայն դեմոկրատիան իր ավերումները իրականացրել է նախ և առաջ հենց եվրոպայում։ Այն, որ այնտեղ չեն գիտակցում սա, վկայում է այն մասին, որ այդ երկրի իշխանությունները ամենևին ազգային չեն, կամ էլ նրանց համար այլևս գոյություն չունի ասենք ֆրանսիական կամ գերմանական պետության շահեր․․․ Մեր երկրի իշխանությունները նույնպես չեն գիտակցում, թե որն է խնդիրը։ Նրանց համար գոյություն ունի մեկ խնդիր՝ անձնական հարստության և անվտանգության խնդիրը, որով էլ նրանք ձեռնտու են եվրոպային․․․