Որքանո՞վ է արդար, որ երիտասարդներից մեկը զինվորական ռեժիմով 5 տարի բարձրագույն կրթություն է ստանում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ սպա դառնալու համար, իսկ մյուսը՝ քաղաքացիական, առոք-փառոք թեթև ռեժիմով, հաճախ նաև դասերի փոխարեն մայթերին պպզելով, ավարտում է դիցուկ պետական համալսարանը կամ մանկավարժականը և դարձյալ դառնում՝ սպա ...

 


Կարծում եմ սա ճիշտ մոտեցում չէ և անարդար՝ նախ և առաջ ռազմական ինստիտուտում սովորող ապագա սպաների հանդեպ, և որ ամենակարևորը ծակ, որից օգտվելու են մեր կիսաստվածները՝ իրենց որդինեին ազատելով պարտադիր զինծառայությունից:
Ընդամենը պետք է ֆիքսել մեկ հստակ խաղի կանոն՝ սպա դառնալու համար պետք է ավարտել ռազմական բուհ, իսկ մնացածը որևէ բուհ կարող են ընդունվել՝ բանակում ծառայելուց հետո. այսինքն՝ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները նախ պետք է ծառայեն բանակում հետո ընդունվեն Բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 


Չի կարող ժողինստիտուտն ավարտած սպան վերադաս լինել ռազմական ԲՈՒՀ-ն ավարտած սպային ...