Հայտնի բիզնես թրեյներ Բրայան Թրեյսին Հայաստանում էր։ Դատելով մամուլում հայտնված նրա որոշ մտքերից և առհասարակ, քիչ թե շատ ծանոթ լինելով Թրեյսիի կողմից առաջարկվող մանիպուլիացիոն և մոտիվացնող տեխնիկաներին, վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանում և բիզնեսի, և մարքեթինգի և հոգեբանության բնագավառներում կան թրեյներներ, ովքեր Թրեյսիին ոչնչով չեն զիջում։ Ուղղակի մենք սիրում ենք արտասահմանյան բրենդ, էդքան բան։