2018- ին ընդառաջ, նոր բյուջեի հաստատումը դրական ֆոն չի ապահովում ու լավատեսություն չի ներշընչում։ Այս մասին հայտարարել է ԱԺն Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։ Քանի որ վերջինիս ինչ-որ տեղ կարելի է համարել նաև ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչ, ապա ինչ-որ տեղ նորմալ ենք համարում նրա հայտարարությունը։ Սակայն երբ օրինակ իշխանության ներկայացուցիչն է մտահոգություն հայտնում ապագա բյուջեի նկատմամբ,սա արդեն փոքր -ինչ տարօրինակ է թվում։ Պարզաբանենք։

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց,որ տնտեսական աճի համար 3 տոկոս աճ ապահովելը Հայաստանի համար դառնում է ոչ բավարար,հետևաբար պետք է կենտրոնանալ ոչ թե 3 այլ 5 տոկոս աճ ապահովելու վրա, ստացվում է,որ վարչապետն էլ իր հերթին ունի վերապահումներ բյուջոի վերաբերյալ։ Դրական ու բացասական կողմերը։ դրականը այն է,որ այս կառավարությունը կարծես թե աստիճանաբար որոշում է կայացնում հրաժարվել կենցացների ու հասկանում է իրավիճակի լրջությունը։

 

Թեպետ Կարապետյանը հայտարարել է վարչապետությունը ստանձնելու օրը, որ գալիք տարում թոշակների,աշխատավարձի բարձրացում չի սպասվում,սակայն դրա փոխարեն փորձ էր արվում ներդրումների ֆոն ապահովել՝ միլիոնավոր դոլլարների ներդրումների տեսքով,սակայն ըստ էության դա չի արվել։ Գյոմրիի փողոցի վերակառուցմոը դեռևս ոչ մի կերպ նպաստավոր ներդրումների մթնոլորտ ապահել համարել չենք կարող։ Ինչևէ։ Կա նաև մեկ ուրիշ նրբություն, իշխող կուսակցության երկու թևերը՝ կառավարության ու օրենսդիր մարմնի միջև կարծես թե սկսվում է մի նոր պայքար,որը իր ձևաչափով դուրս է գալիս կուլիսներից ու տեղափոխվում հրապարակային դաշտ։

 

Դրա վառ ապացույցը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն էր առ այն,որ ընտանեկան բռնոությունը կանխարգելող օրենքը դեմ է իշխող կուսակցության գաղափարախոսությանը։ Այ դա իսկապես հետաքրքրիր է դառնում։