Նախիջևանի ինքնավար հանրապետության արտադրանքն առանց մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով ներկրվելու է Թուրքիա։ Թուրքիայի կառավարության որոշումը վերաբերվում է 43 անուն ապրանքներին(13 գյուղատնտեսական ապրանք և 30 արդյունաբերական ապրանք):

Թուրքական կառավարության որոշման համաձայն, տարեկան Նախիջևանում արտադրվող 100 միլիոն դոլարի ապրանքը Թուրքիա է ներկրվելու առանց մաքսատուրքերի։
Այս քայլով Թուքիան փորձում է տնտեսապես «կլանել» Նախիջևանը'այդ տարածքը դարձնել թուրքական միանձնձյա ազդեցության գոտի, դադարեցնել Նախիջևանից բնակչության արտահոսքը, քանի որ Անկարայի համար կարևոր է պահպանել այդ տարածքը, որպես պանթուրքական գործողությունների պլացդարմ'ընդդեմ ՀՀ–ի ու Իրանի։

Տնտեսապես աջակցելով Նախիջևանին Թուրքիան փորձում է մեղմել այդ անկլավի տնտեսական կտվրվածությունն Ադրբեջանից ու դա արվում է Բաքվի թույլտվությամբ ու ադրբեջանա–թուրքական տանդեմի համագործակցության տրամաբանության շրջանակներում։
Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի ՆախիջևանԹուրքիա–Նախիջևան–Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե Նախիջևան, թե իրանական շուկաներ։

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է, որպես ՀՀ–ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմՍյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։ԶԼՄ–ներում տեղեկություններ էին տարածվել, որ Անկարան Նախիջևանում ռազմաբազաներ է տեղակայելու'չի բացառվում, որ դրանքհետախուզական և այլ տիպի արդեն իսկ տեղակայված են, սակայն այդպիսի տեղեկություններ բաց աղբյուրներում չեն հրապարակվում։

Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ–Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսըԹեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։