Մեքենաները շատ են, ու վերջում ստացվելու է, որ մեքենաները կերան մարդկանց: Ավելի ճիշտ՝ արդեն ուտում են:

Առաջարկում եմ՝

1. մեքենա չվարող մարդկանց համար սահմանել տրանսպորտային զեղչ,
2. մայթերին կանգնած ամեն մեքենայից գանձել հավելյալ գումար ու տալ հետիոտներին, ովքեր ստիպված են ոլոր-մոլոր անելով շրջանցել իրենց ճանապարհը փակող մեքենաները,
3. ավտոտնակ ունեցողներից գանձել լրացուցիչ գումար ու տալ այն մարդկանց, ովքեր զրկվել են ավտոտնակի մակերեսին համարժեք 2-3 ծառի արտադրած թթվածնից,
4. լրացուցիչ արտոնություններ տալ հեծանիվ քշողներին․ Արտակ Պաստաֆարիան Գաբոյան ջան, էս քո գծով...
5. էլի բաներ կան, ընթացքում կավելացնեմ :)

Բա սոցիալական արդարություն էիք ուզում, գիտեք՝ հե՞շտ է...

Կից նյութն`այստեղ։