Սեպտեմբերի 25-ին,երբ մենք Շիրակի պետհամալսարնում ռեկտորի կողմից գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ "բաց նամակով" դիմեցինք ՀՀ նախագահին և վարչապետին,պարոն Մինասյանը սկսեց "վհուկների որս" օպերացիան՝տարբեր մարդկանց մոտ հայտարարելով,որ մեր թիկունքին ինչ-որ մարդիկ են կանգնած...Պարոն Մինասյանն այս թեմայի շուրջ նույնիսկ անկեղծացել է ուսանողների մոտ...

 


Ի դեպ, ըստ իրավիճակի,տարբեր մարդկանց անուններ է տալիս և խելացի դեմքով փորձում ապացուցել,որ իր կասկածները հիմնավորված են...Ռեկտոր Մինասյանի այս պրիմիտիվ գործելաոճը շատ հին է,այն կիրառվել է Հին Հունաստանում և Հին Հռոմում և իրեն վաղուց սպառել է... "Դավադրությունների տեսության" սիրահար պարոն ռեկտորին ես ինքս եմ առաջարկել ավելի պարզ լինել և վերլուծելով սեփական սխալներն՝իր մեջ փնտրել այս ամենի մեղավորին...Սակայն պարոն Մինասյանին դա ձեռնտու չէ...Նա "կեղծ օրակարգ" է ձևավորում և փորձում է այս ամենը բարդել ինչ-ինչ մարդկանց վրա՝անձնավորելով և քաղաքականացնելով այս ամնեը...Սակայն ամեն ինչ ավելի պարզ է...Զարմանում եմ ռեկտոր Մինասյանի անտրամաբանական վերլուծություններից...Չնայած ասեմ,որ ինքն էլ լավ գիտի,որ ստում և կեղծում է...

 


Հետաքրքիր է ստացվում...Պարզվում է,որ ռեկտոր Մինասյանի դեմ "պատվեր" տվողները նստած սպասում էին,թե ինչպես է ամենագետ և ամենախելացի,բոլորից մի փոքր առաջ մտածող ռեկտորը մի քանի ամսում այնքան ապօրինի և հանցագործություններ պարունակող որոշումներ ընդունելու,որ նրանք էլ գործեն ռեկտորի դեմ... Մինասյանին եթե մնա "կապացուցի",որ ինտեգրված ուսուցում կոչվածը,որը Հայաստանում գոյություն չունի,ինչպես նաև ուսումնական պլանները,որոնոք ներդրվել էին նույն ռեկտորի կողմից և որոնց վերաբերյալ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հորդորել էր ուսանողներին ԴԱՏԻ տալ ԲՈՒՀ-ին,նրա թշնամիներից մեկն է նրան խորհուրդ տվել...

 

Իսկ,ասենք,25 միլիոնանոց բուֆետը և 118 միլիոնանոց դահլիճի գաղափարն էլ ինչ-որ մի այլ թշնամի է խորհուրդ տվել...Առկա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի պետպատվերների բաշխումն էլ մի այլ "չուզողի" խորհրդով է "անկաշառ" և "արդար" ռեկտորը ներդրել ԲՈՒՀ-ում...Ու այսպես շարունակ..."Անմեղ" և "բյուրեղի նման մաքուր" ռեկտորի կողմից ուրիշների խորհրդով կատարված հանցագործությունները և ապօրինություններն այնքան շատ են,որ կարելի է շարունակել անվերջ...Բայց այս բոլորի մեջ ինձ մի բան է հետաքրքիր...Ո՞ր ստորն է ռեկտորին խորհուրդ տվել մակուլատուրա հանձնել գրադարանի 15 տոննա գրքերը,շռայլ վարձատրել սեփական շրջապատին, ժուժկալ գտնվել լավ և գերազանց սովորող ուսանողների հանդեպ...Սակայն ոչ միայն այսպիսի խորհուրդներ տվողները,այլև դրանք կատարողներն են Շիրակի Մայր ԲՈՒՀ-ի ԹՇՆԱՄԻՆԵՐԸ...

 


Իսկ եթե ավելի լուրջ,ապա Մինասյանի ոչ մի թշնամի կամ հակառակորդ էլ որևէ բան չէր կարող բարձրաձայնել կամ օգտվեր այս ամենից,եթե ռեկտորը գտնվեր իր բարձունքի վրա և տարրական "ծնկի չիջեցներ" Շիրակի պետհամալսարանի կրթական ողջ պրոցեսը...Պարզից էլ պարզ է,որ բազմաթիվ հանցաքներ գործած ռեկտորը այս կամ այլ մարդու անունը տալով փորձում է ինդուլգենցիա ձեռք բերել կատարած հանցանքների համար և խուսափել պատասխանատվությունից...Ուսումնական պրոցեսից արդեն անցել է երկու ամիս,սակայն ոչ մի ֆակուլտետում հաստատված՝կնիքված դասատախտակ դեռ չկա...Ո՞վ է մեղավոր...Պարոն Մինսայանին որ մնա, հաստատ մի քավության նոխազի կգտնի...Իսկ ԲՈՒՀ-ում բոլորն էլ գիտեն,որ գործած բոլոր սխալների,հանցագործությունների և ապօրինությունների հետևում կանգնած է ռեկտոր Մինասյանը...

 


Շիրակի մարզում շատերը գիտեն,թե պարոն Մինասյանը ինչպես կարող է մարդկանց "անցավ գլուխները ցավի տակ դնել"...Նույնիսկ մարզպետներից մեկն է իր պաշտոնը կորցրել Սահակ Մինասյանի պատճառով,քանի որ վերջինս չի կատարել իր ԽՈՍՏՈՒՄԸ...Սակայն գլխավոր մեղավորը՝Սահակ Մինսայանը առանց վատ զգալու շարունակել էր իր աշխատանքը մարզպետարանում...

 


Հ.Գ. Մեր թիկունքում ինչ-որ մարդկանց փնտրելու փոխարեն ռեկտոր Մինասյանը լավ կլինի բացահայտի,թե ո՞վ կամ ովքե՞ր են նրա թիկունքում կանգնած...Առանց այդ "թիկունքի" և "թիկունքների" գոյության պարոն Մինասյանը հիմա շատ վաղուց այլ տեղերում կլիներ...
Մենք ԴԵՌ հավատում ենք արդարությանը...