Հիսուս ասում է.


-Ի՞նչ բանի կարող ենք նմանեցնել Աստծու արքայությունը և կամ ի՞նչ օրինակով կարող ենք բացատրել։ Այն նման է մանանեխի հատիկին, որը հողի մեջ սերմանվելու ժամանակ երկրի վրա եղած բոլոր սերմերից ամենամանրն է։ Բայց երբ սերմանվի, բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը. այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները գալիս և նրա հովանու տակ բույն են շինում։ Եվ այսպիսի առակներով Հիսուսն իր ուսուցումները ներկայացնում էր ժողովրդին, այնպես որ կարողանային հասկանալ իրեն։ Առանց առակի ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտների հետ առանձին եղած ժամանակ ամեն ինչ բացատրում էր նրանց։


Նույն օրը, երեկոյան, Հիսուսն իր աշակերտներին ասաց.
-Եկե՛ք լճի մյուս կողմն անցնենք։


Աշակերտները թողեցին ժողովրդին և բարձրացան այն նավակը, որի մեջ գտնվում էր Հիսուսը։ Այնտեղ ուրիշ նավակներ էլ կային։ Հանկարծ մի ուժեղ քամի փոթորկեց լիճը։ Ալիքները, նավակին խփվելով, ներս էին թափվում այն աստիճան, որ նավակը գրեթե լցվում էր։ Մինչդեռ Հիսուսը նավակի հետևի կողմում բարձի վրա ննջում էր։ Աշակերտները արթնացրին նրան և ասացին.


-Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ մենք կորչում ենք։
Ոտքի կանգնելով՝ Հիսուսը սաստեց քամուն և ասաց.
-Դադարի՛ր։ Իսկ լճին ասաց.- Հանդարտվի՛ր։
Քամին դադարեց, և կատարյալ հանդարտություն տիրեց։ Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին.


-Ինչո՞ւ եք այդպես ՎԱԽԿՈՏ. դեռևս ՀԱՎԱՏ չունե՞ք։
Նրանք սաստիկ վախեցան և ասում էին միմյանց.
-Ո՞վ է արդյոք այս մարդը, որ նույնիսկ հողմն ու ծովը հնազանդվում են իրեն։


(Մարկոսի ավետարան 4:30-41)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան