«Ազգ-բանակ» հասկացություը նշանակում է, որ ցանկացած պահին ազգը վերածվում է բանակի, իսկ դրա համար ազգը պետք է լինի զինված, իսկ ազգի մասնիկները, այսինքն մարդիկ, միմյանց վստահեն, հակառակ դեպքում բա ինչի պետք է իրենց կյանքները զոհեն հանուն ինչ-որ ընդհանրական հասկացությունների համար։ Իսկ վստահելու համար,բնականաբար, պետք է լինեն ինչ-որ անառարկելի կանոններ և արդարության զգացմունք։ Ավելի պրիմիտիվ ձևով ասած, ով շաքարավազ ու բենզին ներկրի, ով գնա մեռնի ․․․։


Մոնոպոլիաների և ընտրակեղծածարության վրա հիմնված կառավարման համակարգը ենթադրում է, որ ազգը պառակտված է շահագործողների և շահագործվողների բանակների, որոնք միմյանց, մեղմ ասած, չեն վստահում և այդ պատճառով մշտապես զինված է ոստիկանությունը (որը իր թվաքանակով համադրելի է բանակին), իսկ բանակում միայն հերթապահության ժամանակ են զենք տրամադրում։


Հիմա "ազգի" մասին այդ երկու պատկերացումները ոնց են միմյանց հետ համատեղելի լինելու, հասկանալի չէ։