Վստահություն չեն ներշնչում այն գործատուները, որոնք փնտրում են մասնագետ, որը երկու-երեք մասնագետի գործ միայնակ կանի:

Այսօրվա աշխատաշուկայում հատկապես շատ են SMMի՝ սոցիալական մեդիաներում մարկետինգի մասնագետ նման կերպով փնտրողները: Մի մարդուց ակնկալում են համ կոնտենտի ստեղծում, պլանավորում, համ էլ վեբ դիզայն: Դրա պատճառով շատ մարկետոլոգներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև Web design -ը առանձին մասնագիտություն է, որին մարկետոլոգը պարտավոր չէ տիրապետել:

Գուցե և գտնեք նման՝ երկուսը մեկում աշխատող, բայց հաստատ կամ կոնտենտն ու վերլուծությունն են տուժելու, կամ էլ սիրողական որակի դիզայն կստանաք:

Լավ է չներկայանալ սոցցանցերում, քան անորակ ձևով ներկայանալ:

Հ.գ. Չզարմացա, որ նման գործատուներից մեկի հասցեն մեյլ.ռու-ի վրա էր:

 

Իզաբելլա Աբգարյան