Տարիներ շարունակ խոսվում է այն մասին,որ Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսային քաղաքական հարաբերություններում: Իհարկե ինչպես ասում են Եվրոպան ու Ռուսաստանը դեռ այն օրի չեն հասել,որ մնան հարբերությունների նորմալացման համար Հայաստանի հույսին,բայց ամեն դեպքում Հայաստանը՝ հարավայի կովկասում երկու բևռների՝ իրար կապող լնելու հանգմանաքը դեռևս ռեալ չի իրականացնում: Այսինքն չի անում իր մասով հասանելիքը որից հետո միգուցե Հայաստանի տնտեսությունը իսկապես սկսի շնչել:

Ասել,թե նման հնարավորություններ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել: Ասել,որ դրանք բացարձա չեն օգտագործվել,նույնպես անշնորհակալ գործ է: Պարզ է,որ Հայաստանը մեծապես ազդվում է աշխարհաքաղաքական իրադրություններից ու հաճախ կրում դրանց արդյունքում ձևավորված վնասները: Թիվ մեկ խնդիրը այսօրիհարկե անվտանգությունն է,որին ուղված են հիմնական ֆինանսական ծախսերը: Եվ եթե դու կախված են գերտերությունների քմահաճույքներից ու տրամադրություններից,ապա վստահաբար պետք է քաղաքականությունդ վարես այնպես,որ ոտքի տակ չընկնես նրանց բախման հնարավոր ժամանակ: Այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի,արևմուտքի ու իրանի հարաբերությունները լարված են քան երբևէ: Սակայն նույնիսկ այս իրավիճակում, աշխարհի բոլոր խոշոր գերտերությունները՝ ԱՄՆ,Ռուսաստանը, Եվրոպան, Իրանը,Չինաստանը Հայաստանի հետ ունեն բավականին նորմալ հարաբերություններ՝ ավելին,Հայաստանը միակ երիկրն է,որ բարեկամ երկիր է Իրանի հետ ու ԱՄՆ այս հարցում լիովին ներդաշնակ քաղաքական պահված է դրսևորում Հայաստանի նկատմամբ: Եվ ուրեմն իսկապես պետք է օգտվել հենց այդ հնարավորությունից: Տարիներ շարունակ խոսվում է Իրան - Հայաստան գազատարի, Հայաստանը Պարսից Ծոցից-Սև Ծով կապող օղակ դարձնելու անհրաժեշտության մասին,սակայն ամն անգամ դրանք մնում են թղթի վրա: ԱՄՆ տրվող հայաստանին օգնությունը էականորեն նախորդ տարիների հետ նվազել է ու գնալով ավելի նվազման դինամիկա ունի,ինչը հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես լուրջ խոչընդոտ է: Այլ կերպ ասած մենք կարիք ունենք մեր հարաբերությունների ռեստարտ տալ այս խաղացողների հետ,որովհետև կորսված հնարավորությունների համար հաճախ պետությունները շատ թանկ են հատուցում: