Երեկ Վալդաիի ավանդական հավաքի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ խուսափել է պատախանել այն հարցին թե արդյոք առաջադրվելու է գալիք նախագահական ընտրություններում թե ոչ: Այս հարցը ռուսաստանան քաղաքական շրջանակներում վերջին ժամանակներս շատ է քննարկվում: Պուտինը հարցին պատասխանել է իրեն հատուկ անեկդոտ պատմելով նշելով սակայն,որ դեռ վաղ է դրա մասին խոսել: Ռուսաստանի նախագահական ընտրութոունները սարերի հետևում չեն, ուստի բնականաբար քանի մոտենա այդ շրջանը այնքան հետաքրքրութան շրջանակը գնալով մեծանալու է: Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում շարունակում է մնալ ամենահեղինակավոր քաղաքական գործիչը:

 

Պուտինի վարկանիշը միգուցե նվազել է ,սակայն նա առաջվա պես հաստատուն դիրքեր ունի երկրում: Եվ ուրեմն ինչու է նա դիտավորութամբ հետաձգում իր առաջադրման հայտարարությունը: Միգուցե Պուտինը սպասում է,որպեսզի տեսնի,թե ովքեր են վերջնահաշվարկում մասնակցելու նախագահական ընտրություններին,ինչ գործիքակազմով ու ինչ հռետորաբանությամբ: Պաշտոնական Կրեմլը, ըստ այդմ կարող է Պուտինի համար նախընտարական ծրագիր կազմել: Սովորաբար Պուտինը ինքն է բաց հռչակում իր ծրագրեր,իսկ օպոնենտները խաղում են նրա կանոններով ,ամբողջ ժամանակը տրամադրելով Պուտինի ծրագրերին անդրադառնալով:

 

Իսկ այժմ արդեն Պուտինն է ամենայն հավանականությամբ հարմարվելու մնացածին,ինչը ավելի շատ է մեծաննում հավանականությունը,որ նա մեծ առավելությամբ չի հաղթի: Սա կամ դիտավորյալ տակտիկա կարող է լինել,կամ օրակարգի բացակայությյուն: Տակտիկա այն առումով,որ դա հնարավորություն է տալիս հասկանալ ընդդիմախոսների տրամադրություններն ու պլաններ, տտիպել նրանց սպառել ամբողջ զինանոցը, ըստ այդմ եվ ուրեմն արդեն անցնել գործողութոունների:

 

Այս մեթոդը ի դեպ Հայաստանում վերջին տարիներին կիրառում է Սերժ Սարգսանը,ընդ որում բավականին հաջող,որը եվ հնարավորություն է տալիս պահպանել իշխանություն ու ապահովել լեգիտիմ հաղթանակ: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ոչ բարվոք վիճակը, չի բաաառվում,որ Պուտինի պարագայում ավելի շատ գործում է ոչ թե նոր տեսլականի,այլ օրակարգի բացակայության գործոնը: Ամեն դեպքում,անկախ ամենից նա շարունակում է մնալ ընտրություններում ֆավորիտ