Շատ է խոսվում այն մասին,որ Հայաստանը քաղաքական միտք արտադրող երկիր չէ,ու հիմնականում ազդվում է այլ երկրներում տեղի ունեցող գործընթացներից։ Սա ճիշտ է։ Սակայն այն ինչ այս օրերին տեղի է ունենում Ռուսաստանում, տպավորություն է որ ազդեցություն է կրում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչպես գիտեք, Ռուսաստանում նախագահի ընտրութուններին մասնակցելու ցանկություն է հայտնել հայտնի սկանդալային լրագրող Քսենիա Սոբչակը։ Ամենայն հավանականությամբ հենց նա կլինի ռուսական ընդդիմադիր լիբերալ հատվածի թեկանծուն։ Սակայն այստեղ դա այդքան էական չէ։ Սոբչակի մասնակցությամբ Ռուսաստանում փորձ արվում ամեն կերպ ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը նվազեցնել,մանավանդ այն դեպքում,երբ հիմնական ընդդիմադիր թեկնածուն՝ Ալեքսեյ Նավալնուն չեն թույլատրել մասնակցել ընտրություններին։ Նրան չեն գրանցել։ Եվ այսպես ինչ է նշանակում Սոբչակի առաջադրումը։


Նախապես ասենք,որ վերջինս խոստացել է հանել իր թեկնածությունը,եթե գրանցեն Նավալնուն։ Պարզ է որ սա տեխնոլոգիական քայլ է, Նավալնուն չեն գրանցելու։ Հետևաբար եթե Սոբչակը վստահ է իր ուժերին,նրան ոչ մեկ,նույնիսկ Նավալնին չէր կարող ստիպել հրաժարվել իր թեկնածությունը։ Հետևաբար Սոբչակը իրեն հաղթող թեկնածու չի համարում,կամ չունի նման մտադրություն այլ նպատակը բացառապես մասնակցելն է։


Իսկ ինչու է նա մասնակցում։ Քսենիան իհարկե վառ դերակատարություն ունի ռուսական հասարակական -քաղաքական կյանքում,սակայն նա ոչ մչանշանակա կերպար է ու ընդ որում նույնիսկ այն մարդկանց համար,ովքեր արժեքային համակարգով գուցե նրա հետ համամիտ են։ Բացի հասարակականանը,նաև նաև բազմաթիվ սեքս,մշակութային սկանդալների կենտրոնում է հայտնվել,ինչը քաղաքական ֆիգուրին խոցելի է դարձնում ոչ միայն ներքին այլև արտաքին աշխարհի համար։ Հետևաբար եթե մի պահ պատկերացնենք,որ Սոբչակը հաղթել է Պուտինին,կարելի է սպասել, թե ինչ դժվարությունների նա կարող է հանդիպել արդեն ի պաշտոնե։


Ով վերջապես։ Ինչու հենց նա։ Ահա այստեղ արդեն նմանություն կա Հայաստանի ու Ռուսասստանի ընտրությունների միջև։ Մեկ բառով ասած՝ փորձ է արվում ընտրությունների հանդեպ հասարակության ակնկալիքները իջացնել մինիմումի։ Անլրջացնել,խեղել,վերածել թատերական ներկայացման ընտրությունները,որովհետև ինչքան դրանք լուրջ են ու գաղափարական, այնքան իշխանությունը խոցելի է,որովհետև Ռուսաստանում ի տարբերություն Հայաստանի գոյություն ունի մարդկային ռեսւորս,էլիտայի այլընտրանք,որոնք կարող են փոխարինել ներկա վարչակազմին։

 

Սակայն Սոբչակի առաջադրումը պայմանավորված չէ նրանով,որ ասենք,եթե Նավալնին լիներ,Պուտինը չէր կարողանանլու հաղթեր նրան։ Նավալնուն նույնպես հաղթելու էր,սակայն այդ դեպքում Նավալնին ունակ էր լինելու ձևավորել հստակ էլեկտորատ,որոնք արդեն հաջորդ ընտրություններում,երբ Պուտինը էլ չլինի,կարող էր հավակնել հաղթանակի։ իսկ այս դեպքում քաղաքական էլեկտորատը լղոզվում էր ու գնալով բյուրեղանում։ Իսկ Հայաստանի փորձը ցույց է տալիս,որ հանրային ակնկալիքների չեզոքացման պարագայում իշխանության համար շատ ավելի հեշտ է լինում էլիտայի վերադասավորումն ու կառավարման մեթոդաբանություն ընտրելը։

 

Կարեն Համբարձումյան