Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են:

Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:

Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:

Բ. Սահակյանը նշեց, որ Արցախը երբեք ագրեսոր չի եղել , բայց կանի ամեն ինչ Արցախում ապրող մարդկանց սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: