Ռուսաստանի նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու է Կսենիա Սոբչակը։ Ռուս հայտնի հաղորավարաուհին երեկ հեռուստաեթերով պաշտոնապես հայտարարել է որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում։ Ամենայն հավանականությամբ նա կստանձնի ռուս լիբերալ ընտրազնգվածի առաջնորդությունը,,քանի որ ըննդիմության մյուս թեկնածուն՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի ղեկավար Ալեքսեյ Նավալնուն թույլ չեն տվել առաջադրվել նախագահական ընտրություններում։


Նավալնին արդեն իսկ հասցրել էր իր վիդեոուղերձներից մեկում քննադատել Սոբչակին, կանխագուշակելով,որ իրեն թույլ չտալու դեպքում, ռուսական իշխանությունները մեկ ուրիշ թեկնածու են առաջանդրելու ու շատ հավանական է,որ դա լինի հենց Սոբչակը։


Իր հերթին Կսենիան արդեն հայտարարել է,որ Նավլանու առաջադրամնա պարագայում,եթե իհարկե նրան թույլ տան առաջադրվել, ինքը կհանի իր թեկնածությունը հօգուտ վերջինիս,սակայն պարզ է որ ռուսական իշխանությունները այդ ամենը թույլ չեն տալու։ Սոբչակը հայնտի է գրեթե բոլոր շրջանակներում,նա շփումներ ունի,թե ըննդիմադիր ու թե իշխանական թևերի ներկայացուցիչների հետ, ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթադրկում իշխանություններին,սակայն վարքագծի տարրերի մեջ միշտ չէ որ քաղաքականը գերակշռում է։


Ավելի շատ հայտնի էքսենտրիկությամբ ,տեղ -տեղ լկտի պահվածքով ու հռետորաբանությամբ։ Շատերը արդեն իսկ համարում են,որ նա դիտավորյալ անլրջացնում է գործընթացը։ Դա անհրաժեշտ է նրա համար,որ Նավալնու,կարելի է ասել արդեն իսկ ձևավորված ընտրազանգվածը քննադատության թիրախ դարձնի իշխանություններին։ Դե իհարկե արդեն ՍՈբճակի տեսքով։