Քիրքուքը քրդերի վերահսկողության տակ անցնելու մասին է փաստում քաղաքի բոլոր պետական կառույցների վրա կրկին Քրդստանի դրոշի հայտնվելը: Առավոտյան, ժամը 09:00-ին, Քիրքուքում «Քրդստանի դեմոկրատական » կուսակցության շենքի վրա արդեն ծածանվեց Քրդստանի դրոշը: Պետք է նշեմ, որ Քիրքուքը երկու օր գտնվելով իրաքյան բանակի և Հաշդի Շաբիի ուժերի վերահսկողության տակ, թալանվել և այրվել էր կուսակցության շենքը:

 

Փեշմերգայի մամլո խոսնակ Հելգուրդ Հիքմեթի խոսքով, Քիրքուքում դեռևս որոշակի հատվածներում Հաշդի Շաբիի ուժերը դիմադրություն են ցույց տալիս, սակայն շատ շուտով նրանք է տեղի կտան:
Բնակչությունը սկսել է վերադառնալ Քիրքուք:

 

Կարեն Հովհաննիսյան