Թող սահմանապահ զինծառայողը միշտ հիշի, որ կռվի ժամանակ նրան մենակ չենք թողնի: Սա հրետանավորների խոսքերն են, որ ամեն անգամ քայլերթով անցնելիս շատ զորամասերում երգում են:

Այսօր մեր բանակի հրետանավորների տոնն է: Պատերազմի աստվածը համարվող ստորաբաժանումը արդեն 26 տարի ամուր կանգնած է սահմանապա զինվորների մեջքին:

Մեր հրետանին տարին 12 ամիս իր աչքի տակ է պահում թշնամու ամենակարևոր թիրախները: Ցանկացած պահի, ցանկացած հրամանի դեպքում ամենաշատը երկու կրակոցից պատրաստ է ոչնչացնել դրանք:

Մեկ անգան չէ որ մեր հրետանին ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը ու մեկ անգամ չէ որ նրանց կրակոցներից տուժել է թշնամին:

Շնորհավոր հրետանավորներիս տոնը: