Ազատիչի բնավորության չսիրածս գիծն էդ իր մարդասիրությունն է: Շատ բուն հայկական ու աղետալի երևույթ է էդ վատամարդ չլինելու մոլուցքը: Չկա մեկը, ում նա դախազ պատժած լինի: Ով ապաշխարել է, բոլորին ներել է, իսկ ով համառ է գտնվել, պարզապես բլոկ լիստ է գցել: Սա շատ վնասարար մոտեցում է, քանի որ թե՛ համակարգը և թե՛ բնակչությունը պիտի պարբերաբար դաժան պատժի օրինակներ տեսնեն՝ զուտ դաստիարակչական նկատառումներից ելնելով:

Սեյրան Օհանյանի դավաճանությունից հետո Սերժ Սարգսյանը դեմ չէր նրան գործուղել ՀԱՊԿ ղեկավար, չէր ուզում ոչնչացնել էդ մարդուն, ու եթե Օհանյանը համառորեն չընդդիմանար, պաշտոն կստանար: Հովիկ Աբրահամյանի հետ նույն պատմությունն է, եթե դուրս գալուց շեֆի ուզածն առանց ավել-պակաս խոսակցության աներ, շեֆը հանգիստ կթողեր: Սակայն նա էլ իր առվակ-վտակներով շարունակեց պրովոկացիաները:

Ամենաթարմ օրինակներից է Աղվան Հովսեփյանը: Ծռերի գործերում միտումնավոր սադրանքներ կազմակերպելուց հետո, տեղեկատվական արտահոսքերով ոստիկանության աշխատանքը հետևողականորեն խաթարելուց հետո, Ոտիկանության բարձրագույն ղեկավարության վրա գործ շինելու փորձերից հետո Սերժ Սարգսյանը, մեկ ա, մի փոքր շանս տվեց՝ ՔԿ: Ի՞նչ ա անում Հովսեփյանը: Մոսկվայից մարդ ա բերում... Տենց իրա արևին դեմարշ ա անում:

Ասածս ի՞նչ ա․ եթե ժամանակին մի ինչ-որ պաշտոնյա դաժանորեն ու ցուցադրաբար պատժվեր, մանր ժուլիկներին բնորոշ հոտառությունը մյուսներին կհուշեր, որ չարժի ավանտյուրաներով զբաղվել ու համակարգը ներսից քայքայել: Պատկերացրեք Քոչարյանի օրոք մի քննիչ բռներ, լրագրողի նստեցներ ու ասեր, որ բաց կթողնի, եթե ոստիկանապետի վրա ցուցմունք տա... Էդ քննիչը մի երեք օր չէր ապրի: Կամ ո՞նց կարելի ա ողջ թողնել պետությանը դավաճանած պաշտպանության նախարարին: