Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմա իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Al Arabiya-ին հայտնել է,որ ողջում է ԱՆՄ քաղաքականությունը Իրանի նկատմամբ,ով «ակտիվ ագրեսիվություն» է ցուցաբերում միջազգային հարաբերություններում և պաշտպանում է միջազգային ահաբեկչությունը...Սաուդյան Արաբիայի թագավորը շատ հետաքրքիր է մեկնաբանել ԱՄՆ-ին պաշտպանելու Էր Ռիադի քայլը..."Իրանը դրդում է Սաուդյան Արաբիային,որ պաշտպանի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոորդինացնելու ջանքերը "տարածաշրջանում անվտանգություն հաստատելու համար«...»,-հայտարարել է ալ Սաուդը...Հավելեմ,որ միակ երկիրը տարածաշրջանում,ով պաշտպանեց ԱՄՆ նախագահ Դ.Թարմփի հոկտեմբերի 13-ի այն հայտարարությունը,որ 2015 թ-ին Իրանի հետ ստորագրված «միջուկային գործարքը» խախտվում է Թեհրանի կողմից և ժամանակն է,որ Վաշինգտոնը դրանից հրաժարվի և ակտիվացնի հակաիրանական քաղաքականությունը՝հենվելով ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների վրա,դա Իսրայելն էր...


Իսրայելից հետո Թրամփին պաշտպանեց նաև հրեաների ոխերիմ «թշնամի» Սաուդյան Արաբիան,ով 1948 թ-ից ի վեր հրեական պետությունը համարում է արաբական և բոլոր մահմեդակաների գլխավոր թշնամին...Սակայն սաուդացիները ևս մեկ անգամ ապացուցեցին,որ քաղաքակնությունը այնպիսի բան է,որտեղ չկան մշտական թշնամիներ և շատերը գործում են՝ «Թշնամուս թշնամին իմ ընկերն է...» կարգախոսով...Այս պարագայում ատելությունը Իրանի նկատմամբ այնքան մեծ է,որ Էր Ռիադը և Թել Ավիվը դառնում են բացահատ դաշնակիցներ...Իսկ ինչու՞ «բացահայտ»...Քանի որ այս տարվա հունիսի սկզբին տեղի ունեցած «Քաթարյան ճգնաժամի» թեժ պահին Դոհան կոմպրոմատներ հրապարակեց միջազգային ԶԼՄ-ներում,ըստ որի արաբական և մահմեդական աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող Սաուդյան Արաբիան շատ վաղուց է համագործակցում Իսրայելի հետ,որը մեծ հարված էր ալ Սաուդների համար...


Հ.Գ.Թրամփի ելույթին արձագանքեցին Բրյուսելից և Թեհրանից ևս...Դրանք համահունչ էին.ԱՄՆ-ն չի կարող միակողմանի դուրս գալ այդ պայմանգրից...

Գագիկ Համբարյան