Մենք աշխարհի տարբեր ուժային կենտրոններին, գերտերություններին, Ամերիկային, Եվրոպային չհավատալու բազում պատճառներ ունենք: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի մեջ ապրող, բազում դժվարություններ և անարդարություններ տեսած հայության համար կան այսպես կոչված անշեղ սկզբունքներ և հավատամք:

 

Մենք էլ գուցե հավատ չենք ներշնչում մեզ հետ առնչություն ունեցող պետություններին և ինստանցիաներին՝ մեր այս շարունակական ճգնաժամից դուրս չգալու կամքի ու պատվախնդրության համար: Որովհետև աշխարհում հարգանքի են արժանի ուժեղները, հաղթողները, նրանք, որոնք դառնում են վստահելի գործընկերներ....