ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության ամփոփումը հաշվետվության տեսքով։ Ամփոփելով մեկ տարին եվ որոշակիորեն համեմատական տանելով վարչապետի սահմանած նշաձողի հետ կարող ենք իհարկե միանգամից ասել, որ մեկ տարում կառավարությունը չի կատարել իր նշած պարտավարությունը։ Ակնկալված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 5.5 տոկոս,սկաայն այստեղ դա չէ գլխավոր հարցը այլ այն,որ օբյեկտիվորեն մենք բոլորս հասկանում ենք,որ մեկ տարում Հայաստանը դրախտ չէր դառնալու,մեկ տարում 830 միլիոն դոլլարի ներդրում Հայաստանում չի արվելու,նույնիսկ եթե վարչապետը օպտիմալացներ պետական ապարատի ուղիղ կեսը։ Այլ կեպ ասած ինչու նա նախընտրեց ի վերջո այդքան շատ խոստումներ տալ,մանավադ որ իրենց առաջ եղած վարչապետերն էլ մեղմ ասած աչքի չեն ընկել խոստումներ չտալով (բացառությամբ Հովիկ Աբրահամյանի): Եվ ուրեմն,ինչն էր պատճառը,որ Կարապետյանը այդքան բարձր նշաձող սահմանեց։ Կարծում ենք,վարչապետը փորձեց պարզապես լավատեսական նոտա ու էներգիա փոխանցել հասարակությանը,թե իր կերպարի թե մտածողության շնորհիվ։

 

Գերարդյունավետ աշխատանք դեռևս չի կատարել նա,սակայն միջավայրի առումով իհակե կարևոր է նշել,որ փոփոխություն կա։ Ճիշտ է,վարչապետի վարիկանիշը փոքր ինչ ընկել է,սակայն այն դեռ ամենաբարձրն է իշխանական էլիտայի ներկայացուցիչների շրջանում։ Եվ դա մեկ տարի հետո,իսկ եթե այն առկա է,ուրեմն վարչապետը դեռ չի սպառել իրեն։ Միգուցե գալիք տարում, հատկապես հաշվի առնելով 2018 թվականի ապրիլը ամիսն ու դեռևս ոչ հստակ էլիտայի վերադասավորումը, լիովին հնարավոր է վարչապետից աարդյունք ակնկալել,սակայն միևնույն ժամանակ պետք է նշել,որ բավականին երկար ժամանակ սերժ սարգսյանը չի սպասի արդյունքի։ Այնպես որ ճիշտ է մեկ տարի անցել է,սակայն այս պահին որոշակի ոչինչ ասել իսկ գլխավորապես բացասաական բաներ ասելը վարչապետի վերաբերյալ չարժե: