Ահաբեկիչներից և այլ հանցագործներից հետո Ադրբեջանում ապաստան են գտնում շեղված հավատացիալները: Ղազախստանի բնակիչներից մեկի կինը վերցրել է իր երկու երեխաներին ու փախել է Ադրբեջան: Պատճառը այն է, որ կինը ժամանակի ընթացքում սկսել է հաճախել հավատացիալների խմբակի և ցանկություն է ունեցել դառնալ մուսուլման: Սկզբում ընտանիքի հայրը նորմալ է վերաբերվել դրան և նույնիսկ օգնել է կնոջը այդ հարցում: Հետագայում կինը սկսել է արգելել տանը նշել տարբեր տոներ, երեխաներին թույլ չի տվել մասնակցել դպորցում և մանկապարտեզում կազմակերպվող միջոցառումներին: Թույլ չի տվել նաև տանը երաժշտություն և հեռուստացույց միացնեն: Քնելուց երեխաների համար միացրել է միայն մուսուլմանական աղոթքներ: Ընտանիքի հայրը դիմել է բժշկի, նրան ասել են, որ կինը զոմբիացած է և կապնվել է կասկածելի խմբակի հետ: 2016 թվականի դեկտեմբեր ամսին կինը վերցնում է 2 երեխաներին ու փախնում է Ադրբեջան: Այս փախուստը կատարելու գործում նրան օգնում է այդ խմբակի անդամները: Արդեն 6 ամիս է Ղազախստանի քաղաքացին չի կարողանում դատարանի միջոցով գոնե սեփական երեխաներին վերադարձնի տուն ու գոնե նրանց փրկի զոմբիանալու վտանգից: Ադրբեջանում գրկաբաց են ընդունում ցանկացած ահաբեկչի, հանցագործի ու արդեն փաստորեն կասկածելի պայմաններում գործող խմբակների, որոնք մարդկանց երեխաներին իրենց տանից գողանում և տեղափոխում են Ադրբեջան:

 

Աշոտ Ասատրյան