Ժողովուրդ ջան, երբ որ ասում եք՝ էդ հեռուստասերիալներն ու շոուները բռնության քարոզ են անում, եկեք կոնկրետ օրինակներ ներկայացրեք։

Հայկական մեդիայում բռնության քարոզը ո՞րն է, ո՞ր հաղորդումն է կամ կայքը։ Դրանք սահմանել է պետք, ախր հայտարարելով չէ։ Նման եզրակացությունների համար տեղային խորը հետազոտություններ է պետք անել։

Լավ, ենթադրենք, մի քանի սերիալ կա (չգիտեմ, չեմ նայել), որը վերցրինք, փակեցինք։ Հետո՞։ Ինտերնե՞տն էլ ենք փակելու։ Աշխարհի կինոները լցրած են, ծերից ծեր բռնություն է։ Բոլորի տանը արբանյակային հեռուստատեսություն կա, արգելելո՞ւ ենք։ Կարո՞ղ ենք անել դա։

 

Միքայել Յալանուզյան