ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը:
երկու օր առաջ, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

 

Սա մոտավորապես նման է այն հայտարարությանը,որը մի քանի ամիս առաջ արել էր այն ժաման ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան,երբ Ադրբեջանը տավուշի հետ Հայաստանի սահմանին դիվերսիա էր սանձազերծել,որի հետևանքով երեք զինծառայող էր զոհվել հայկական կողմից։ Նա ասել էր,թե Հայաստանը ՀԱՊկի-ից կարող է օգնություն ակնկալել այն ժամանակ,եթե դիմի այդ հարցով։ Որովհետև իրադարձությունը տեղի էր ունեցել ոչ թե ԼՂՀ,այկ հայ-ադրբեջանական սահմանաին։ ՀԱՊԿ գործառույթները ինչպես գիտենք տարածվում են բացառապե անդամ պետությունների վրա։ այլ կերպ ասած,եթե ինչ-որ իքս փուլում պատերազմը թևակոխի ոչ միայն ԼՂհ,այլ Հայաստանի անմիջական մասնակցության հետ,ապա հայ-ռուսական 20 հազարանոց զորամիվարոմւը կարող է դրան արձագանքել։ Սա կարծես թե պետք է որ տրամաբանական լինի վերլուծական շրջանակների համար,սակայն կա մի շատ էական հետաքրքրական բան։ Հայաստանը եթե դիմում է ՀԱՊԿ-ին,ապա դա ըստ տրամաբանության անում է այն ժամանակ,երբ փաստացի այլևս անկարող է ապահովել ԼՂՀ անվտանգությունը, նաև արդեն բուն Հայաստանի սահմանները ու դիմում է ռուս-հայկական զորամիավորմաննը,որը ստեղծված իրավիճակում առավելագույնը որ կարող է անել, պարզապես կասեցնելն է Հայաստանի կապիտուլացիան Ադրբեջանի կողմից։

 

Նման բան,անկեղծ ասած երևի թե չէն հավատում նույնիսկ Ադրբեջանում,մանավանդ ապրիլյան քառօրյաից հետո տեղի ուենցածից հետո,երբ ԼՂՀ պաշտպանական զորքերը չորս օրյա պատերազմում հետ մղեցին Ադրբեջանի մի քանի անգամ ավելին գերազանցող զորամիավորումների հարձակումները։ Ավելին,Ռուսաստանում կնքված նոր զինադադարի շնորհիվ դադարեցին ռազմական գործողությունները դեռ այն ժամանակ,երբ հայկական զինված ուժերը պատրաստվում էին հակահարված տալ հակառակորդին ու խորանալ մի քանի կիլոմետր Ադրբեջանի դիրքեր։ Հետևաբար հարց է առաջանում,ի վերջո ինչու համար է պետք այդ զորախումբը,եթե հայ -թուրքական սահմանը առանց այն էլ ռուսական զորքերն էն պահպանում։ Մի թե քննարկվում է այն հարցը,որ ինչ-որ իքս պահի,իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ասենք Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան նույնպես փորձի ակտիվ ռազմակն գործողություններ իրակացննել արդեն հայ-թուրքական անմիջական սահմանին։

 

այստեղ արդեն խնդիրը ոչ թե հայ-թուրքականան է,այլ հ ռուս-թուրքական,որովհետև փաստացի ռուսների դեմ է այդ ենթադրյալ միջամտությունը։ Սա ընդամենը դատողություն է,որը սակայն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում միգուցե ինչ-որ պահի իրականություն դառնա,աստված մի արասցե իհարկե։ Որովետև ոչինչ չի կարելի այս պահին երաշխավորել։