Համացանցում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացել աջակողմյան ղեկերով մեքենաների արգելելու լուրը: Սկսենք նրանից, որ նման մեքենաները պետք էր արգելել ի սկզբանե: Բայց... քանի որ դա չի արվել, և տասնյակ հազարավոր (եթե ոչ հարյուր հազար) մեքենաներ են ներկրվել Հայաստան, մաքսազերծվել և գրանցվել են, ուրեմն' այսօր արգելելը դրանք շահագործել ես կդիտարկեմ որպես հերթական պետական ռեկետ: Ուրեմն՝ ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել կամ արդեն դրել է: Այլ հարց է, եթե այս պահից սկսած արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, բայց արդեն ներկրված և շահագործվող մեքենաներին դեռ երկար ժամանակ թույլատրվի շարունակել շահագործել (օրինակ՝ 10 տարի): Հակառակ պարագայում անձամբ ես կմտածեմ, որ պետությունը կրկնակի «քցում է» իր քաղաքացիներին' առաջին անգամ մաքսի տեսքով, երկրորդ անգամ' ղեկը աջից ձախ փոխելու:
Հ.Գ. Իմ ավտոմեքենան ձախ ղեկ է, երբեք աջ ղեկով մեքենա չեմ ունեցել, միշտ դեմ եմ եղել աջ ղեկով մեքենաների շահագործմանը Հայաստանում։