Հայաստանում ինչպես գիտեք,դավադրությունը ոչ միայն շատ վաղուց առասպելական ժանր չէ,այլ շատ վաղուց կենացաղի անբաժան մաս է դառել։ Ընդ որում դա արտահայտվում է գրեթե ամեն ոլորտում՝ սկսած անձնական կյանքից,վերջացրած քաղաքականությունով։ Սպորտում նույնպես շատ վառ դա արտահատվում է,և հատկապես դրանում կարելի էր համոզվել երեկ տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան խաղի ընթացքում։ Հայաստանի հավաքականը գտնվում է ակնհայտ բարոյական ու հոգեբանական ճգնաժամի մեջ, երեկվա խաղը դեռ չսկսած հայտնվեց պարտվողի դերում դեռ դա էլ քիչ չէ, սեփական երկրպագուները խաղի կեսից սկսեցին սուլել յուրայիններին։

 

Լեհաստանը իհարկե այսօր մի գլուխ ուժեղ է Հայաստանի հավաքականից,նրա կազմում խաղում է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը այս պահին,եթե ոչ լավագույնը՝ Մյունխենի Բավարիայի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին,սակայն մի թե դա կարող է արդարացնել այն,որ հանդիպման սկսզբից մինչև վերջ մեր հավաքականը պարզապես չէր խաղում,չէր վազում։ Սրա մեջ իսկապես միտում կա։ Չի կարող միտում չլինել,որովհետև թե մինչ հիմա հաջողվում է թիմի ներսում պահել այդ անառողջ մթոնոլորտը ապա այսպես շարունակվելու դեպքում այն կարող է պայթել։ Իսկ ինչու չէր խաղում Հայաստանի Հավաքականը։ Որովհետև թիմը վաղուց կորցրել է մոտիվացիան, թիմի պարտության դեպքում կարող է շատ ծանր ազդեցություն ունենալ ֆուտբոլիստնեի վրա։ ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը աչքի չի ընկնում իր հումանիստական մոտեցումներով,ու հիշում եմ,Մակեդոնիայի դեմ խաղից հետո «Ալաշկերտի» պաշտպան Արարատ Առաքելյանը դադարեց խաղալ ազգային հավաքականում։

 

Որովհետև վերջին պահին ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Դրանից հետո այս ֆուտբոլիստի առաջ հավաքականի դռները փակ են։ Մի թե կարելի էր նման օրի հասցնել ֆուտբոլիստին։ Բոլորս էլ սխալվում ենք։ այդպես չի կարելի։ Տարվա սկզբին նա հայտարարել էր,որ եթե հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ չմտնի,ինքը հրաժարական է տալու։ արդեն պարզ է որ Հայաստանը դուրս է մնացել այդ պայքրաից ու չի մասնակցի Ռուսասստանում տեղի ուենցող առաջնությանը։ Հայրապետյանը լռում է։ Ֆուտբոլիստների մեջ էլ կարծես թե այս կամայական վերաբերմունքը իրենց հանդեպ այլևս հանուրժել չի լինում։ Նրանք գուցե հենց խաղի տեսքով են արտահայտում իրենց դեմարշը հավաքականում։

Որոշ ֆուտբոլիստներ,օրինակ առաջատար Հենրիխ Մխիթարյանը,ենթադրվում է,որ համարվում է հավաքականում Հայրապետյանի ամենաուժեղ հենասյունը,բոլորը Հենոյից պահանջում են լավ խաղ ու արդյունք,չհրավիրվածների փոխարեն պարզաբանում պահանջող և այլն։ Հենոն,այդ դերին կարծես թե չի հարմարվում,կամ էլ չի ուզում հարմարվել։ Հավաքական գալն էլ այս մարդու մոտ գնալով դառնում է գլխացավանք,որովհետև հավաքականում խաղղալը նախ պատիվ պիտի լինի,հետո հաճույք։ Հիմա ոչ այն է,ոչ էլ մյուսը։ Հավաքականում խաղալը Մանչեսթերի առաջատարի համար պարզապես տառապանք է։ Պատահական չէ,որ խաղից հետո լեհ երկրպագուները նշում էին,որ Հայաստանը լավ թիմ է,սակայն այսօր բախտները չբերեց։ Սա իհարկե ասում էին քթի տակ ծիծաղելով,որովհետև բախտդ կարող է չբերել մեկ-կամ երկու անգամ,սակայն ոչ անըդնհատ։ այդպես չի լինում։ Նրանք տոնում էին իրենց թիմի հաղթանակը,մենք էլ բավարավում նրանով,որ դե հիմա այսպես ստացվեց,հաջորդ անգամ գուցե հաջողենք։

 

Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ։ Այս մարդը վերջնական սպառել է իրեն։ Սպառել է,ոչ թե նրա համար որ ինքը նեմեց ռուբոն է,այլ պարզապես նրա համար,որ այդ պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։ Հայաստանի հավաքականը ունեցել է հաջողություններ, և դրանում մեծ է Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։ Սակայն 20 տարիների ընթացքում Հավաքականը մեծ հաշվով ձախողել է։ Չի մասնակցել ոչ աշխարհի,ոչ եվրոպայի եզրափակիչ առաջնություններին։

 

Այո,միգուցե թույլ է հավաքականը և դեռ չի ձգում այդ փուլին մասնակցելու համար։ Սակայն այդ նիցշան սահմանել են ոչ թե մենք,այլ հենց ֆեդերացիայի նախագահը։ Եվ եթե չես հաջողում տարիներ շարունակ,ուրեմն պիտի հեռնաաս։ Սա էլ միակ ճանապարհը։ Կամ պիտի ասես ամեն նախընտրական սեզոնին ընդառաջ,որ սիրելի ժողովուրդ, մենք դեռ թույլ ենք ու ի վիճակի չենք մասնակցել եզրափակիչ փուլերի։ Կամ էլ պիտի ասես կարող ենք,ու հասնես այդ նպատակին։ Չի կարելի անընդհատ խաբել, անընդհատ հույս տալ մարդկանց ու արդյունքում այսպիսի պատկեր ունենալ։ Սա անթույլատրելի է։

 

Վաչե Սարդարյան