Իշխանության տիպաբանությունը բնութագրելու համար երբեմն որոշ ժամանակ է պահանջվում,որովհետև հնարավոր չէ ընթացքում բոնորոշում տալ։ Սակայն ինչպես ասում էր երգիծական հումորի վարպետ Վարդան Պետրոսյանը՝ «յուրաքանչոյւ իշխող դասակարգ,բերում է իր հետ իր փիլիսոփայությունը»։ Դատելով այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, երկրում բարոյահոգեբականակ մթնոլորոտից ու առհասարակ Հայաստանի շուրջ ձևավորված արուրայից,դժվար է լուսավոր բան գտնել մեր իրականության մեջ։ Եվ ինչ գտնել,եթե Հայաստանում ամենավերին օղակներից սկսած տարիներով քարոզվում է «դե մեզ սա էլ շատ է, գոհ եղեք,որ սա էլ ունենք» կարգախոսը։ Հայ-ռուսական զորամիավորման հակապափաստարկը ոչ թե օգուտների մասին է,այլ այն,որ դե գիտեք ի վիճակի չենք մեր անվտանգությունը ինքնուրույն ապահովելու,առանց դրա չենք կարող։

 

Հավաքականը պարտվում է ֆուտբոլի,խայտառակ կերպով ընդ որում,սեփական հարկի տակ,պատճառաբանվում է,թե գիտեք ինչ կա,հիմա էդ է,բավարարվեք սրանով,մինչև տեսեննք գլխներիս ինչ է գալիս։ հասարակությոնը կարող է հերսոտել,դժգոհել,ի վերջո կազմակերպված բողոք արտահայտել,ստանալ դիմադրություն,սակայն դա արդյունքում և ոչ մի օգուտ չի տալիս,որովհետև գոյություն ունի Հայաստանի իշխանություն,որը համարում է,որ իրենից լավ ոչ մեկ չի կարող այսօրվա դրությամբ երկրում հարցեր լուծել։

 

Հասկանում եք,իշխանությունը ոչ միայն պարտավոր է բարելավել սեփական քաղաքացիների կարիքըները,այլև նրանց ապահովել տեսլականով։ Վստահաբար ասում ենք,այսօր Հայաստանից գնում են ոչ թե նրա համար,որ սոցիալական ,հոգեբանական վիճակն է վատ,որ աղքատ է պետությունը,այլ բացառապես ու գլխավորապես մի բանի պատճառով՝ Հայաստանի քաղաքացիները չունեն տեսլական,նրանք չունեն տեսլական թե հաջորդ օրը իենց ինչ է սպասվում,իսկ այդ անորոշությունը մարդկանց դրդում է հուսահատ քայլերի,իսկ դա ամենավտանգավորն է որ կարող է տեղի ունենալ պետության հետ։ Եվ սրա վնասները մենք հետո ենք զգալու,իսկ այդ հետո-ին շատ չի մնացել։

 

Կարեն Համբարձումյան