Ֆուտբոլային պարտությունների շարքը կարևոր ցուցիչ է այն բանի, որ Հայաստանում բացակայում է կոլեկտիվ թիմային մտածողություն` փոխարենը ցարգացած է անհատականը: Անձերի, անհատների վրա հիմնված է նույնիսկ կուսակցական համակարգը: 


Մենք ունենք լավ շախմատիստներ, ըմբշամարտիկներ, ծանրորդներ, որովհետև այս պարագայում դափնիները գնում են միայն մեկին, հաղթանակի պտուղները քաղում է միայն մեկը: 


Ֆուտբոլի մեջ էլ հույսներս դրել ենք միայն Հենրիխ Մխիթարյանի վրա, դրա համար էլ թիմը որպես թիմ հանդես չի գալիս: Մենակ Հենոն ինչքան լավ խաղա, որ մնացած վատ խաղացողների տեղը փակի:


Գրիշա Աղաջանյան