Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի կապակցությամբ:

 

Ներկայացնում ենք Քաղաքապետի ուղերձը.

 

Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատասխանատու, նաև պատվաբեր գործում:

 

Սիրելի՛ մանկավարժներ,
մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և ձեր սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ:

 


Առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին անձնվեր աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար։